![]() |
GAVAR" Medical Center performs a range og services, diagnostic and therapeutic procedures realed to heart disease. |
|
GAVAR" Medical Center performs a range og services, diagnostic and therapeutic procedures realed to heart disease. |
![]() |
GAVAR" Medical Center performs a range og services, diagnostic and therapeutic procedures realed to heart disease. |
Սիրելի հայրենակից
Պատիվ ունեմ ողջունելու Ձեզ <<Գավառի բժշկական կենտրոն>> ՓԲԸ պաշտոնական կայքում: Իրավամբ մեր Կենտրոնը Գեղարքունիքի մարզի առաջատար բուժհաստատություններից է, որտեղ մատուցվում են բարձրորակ բժշկական ծառայություններ:
Մեր առաքելությունն է մատուցել որակյալ, հասանելի և մատչելի հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ բուժօգնության ծառայություններ: Բժշկական ծառայությունների որակը, փորձառու բժիշկների հեղինակությունը, ժամանակակից սարքավորումները և շենքային պայմանները հանդիսանում են <<Գավառի բժշկական կենտրոն>> ՓԲԸ մրցունակ և գրավիչ լինելու գրավականը:
<<Գավառի բժշկական կենտրոն>> ՓԲԸ ղեկավար անձնակազմն առաջնորդվում է հետևյալ չորս հիմնական սկզբմունքներով`
1. Բժշկի պատիվը բարձրագույն արժեք է : Ցանկացած որոշում պետք է բխի բժշկի արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովման սկզբմունքից և ստեղծի այնպիսի միջավայր, որը թույլ է տալիս բժշկին զարգանալ և կատարել իր մասնագիտական պարտականությունները լավագույն կերպով:
2.Հաճախորդ` պացիենտի փոխարեն: Ապահովելով պացիենտի կյանքի որակի լավացումը` մենք պետք է հոգանք նաև նրա հարմարավետության , անվտանգության դրական լիցքերի և լռյալության մասին` դիտելով նրան որպես մեր երկարաժամկետ գործընկեր հաճախորդ և ոչ միայն որպես պացիենտ:
3. Զարգացում ամեն օր և ամեն քայլի հետ: Ամեն օր և ամեն քայլի հետ Կենտրոնը և թիմը պետք է զարգանան, ցանկացած որոշում պետք է ուղղված լինի բացառապես Կենտրոնի պոտենցիալ զարգացմանը և երկարաժամկետ, կայուն և մնայուն արդյունքներին:
4. Մեծ համակարգի կարևոր անդամ: Կենտրոնը եղել և լինելու է Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի կարևոր մասնիկը, ուստի ակտիվորեն մասնակցում է պետական նախաձեռնություններին և շարունակելու է անմնացորդ ծառայել ՀՀ պետական շահին:
Վստահաբար երաշխավորում եմ, որ <<Գավառի բժշկական կենտրոն>> ՓԲԸ բուժանձնակազմի և բոլոր աշխատակիցների կողմից կարվի հնարավորը` պարգևելու Ձեզ առողջություն և բարձրացնելու Ձեր կյանքի որակը` ի շահ մեր ազգի բարգավաճմանը , ի փառս մեր հայրենիքի:
Հարգանքով ` «Գավառի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն
Գարիկ Մարատի Սողոմոնյան
Հասցե: |
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Ազատության 21 |
Հեռ.: |
(374-264)233-53 (374-264)281-36 |
Email: |
gavaribk@mail.ru |
Website: |
www.gavarmc.com |