Գարիկ Մարատի Սողոմոնյանը ծնվել է 1979թ.-ի նոյեմբերի 6-ին, Գեղարքունիքի մարզ ք. Գավառ Հացառատ թաղամասում:
1986-1996 թթ սովորել է թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում: 1997թ ընդունվել և մինչև 1998թ սովորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական Համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում, 2-րդ կուրսից տեղափոխվել և ուսումնառությունը շարունակել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ Ռազմաբժշկական ֆակուլտետում (1999-2006թթ):
2006-2007թթ ընդունվել և սովորել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ ինտերնատուրան <<Ընդհանուր պրակտիկայի բժիշկ >> մասնագիտությամբ:
2011-2014թթ ընդունվել և սովորել է Մպիթար Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական օրդիանատուրան
<<Ընդհանուր վիրաբուժություն >> մասնագիտությամբ:
2007-2011թթ ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում, որպես զորամասի բժիշկ, այնուհետև բժշկական կետի և բժշկական ծառայության պետ:
2014-2018թթ ծառայել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում, որպես օրդինատոր-վիրաբույժ- վնասվածքաբան:
2018թ-ից ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Հանրապետական Զինկոմիսարիատի բժշկական ապահովման բաժանմունքում, որպես բժիշկ-վիրաբույժ, իսկ 2020թ.-ից ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում, որպես բժիշկ- վիրաբույժ:
2017-2019թթ. ՀՀ կառավարության որոշումներով ընդգրկվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում, որպես վիրաբույժ - փորձագետ:
Բազմիցս մասնակցել է հանրապետական և միջազգային վիրաբուժական կոնֆերանսների:
Վիրաբույժների հայկական ասոցացիայի անդամ է:
Մասնագիտական ծառայության ընթացքում բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և միջգերատեսչական մեդալներով:
2020թ-ի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմի ընթացքում պաշտպանության բանակին ցուցաբերված դեղորայքայինև նյութական աջակցության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով:
Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի զորամասի հրամանատար փոխգնդապետ Հ. Գրիգորյանի շնորհակալագրով պարգևատրվել է Արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերված հայրենասիրության, մտահոգության, ուրույն ավանդի և Հայրենիքին մատուցած ծառայության համար:
Արցախի ազատամարտիկների Միության նախագահ` Ս. Կարապետյանի կողմից պարգևատրվել է Արցախյան 44 օրյա պատերազմում զինվորների կյանքերի փրկության անձնուրաց պայքարի և բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու համար:
Արցախի Հանրապետությունում 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում առողջապահության ոլորտում ունեցած ներդրումների, համակարգի բժիշկներին աջակցելուև վիրավորներին մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելուհամար Պարգևատրվելէ Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիկյանի պատվոգրով:
03.05.2021թ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ նշանակվել է <<Գավառի բժշկական կենտրոն>> ՓԲԸ տնօրենի պաշտոնում:
Ունի բուժծառայության կապիտանի կոչում:
Ամուսնացած է ունի երկու որդի:
Հասցե: |
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Ազատության 21 |
Հեռ.: |
(374-264)233-53 (374-264)281-36 |
Email: |
gavaribk@mail.ru |
Website: |
www.gavarmc.com |