News 2

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված կարևոր նախաձեռնություն
Երեխաների շրջանում ասթմայի վաղ հայտնաբերման և արդյունավետ կառավարման նպատակով ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Առողջապահության նախարարության, «Արաբկիր» բժշկական համալիրի և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի միջև։

Այսօր Գավառի բժշկական կենտրոնը հյուրընկալեց
«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար
Մանկական վիրաբույժ-ուրոլոգ, բգդ, պրոֆեսոր Արա Սայենի Բաբլոյանին։
Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի գործունեությանը և քննարկել երեխաների շրջանում ասթմայի վաղ հայտնաբերման ու կառավարման ծրագրի շրջանակում համագործակցության հնարավորությունները։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ասթմայի վարման ապակենտրոնացված համակարգի ներդրում ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի մի շարք մարզերում, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզում։ Կստեղծվեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մասնագիտացված կաբինետներ՝ վերապատրաստված մասնագետների մասնակցությամբ։

Գավառի բժշկական կենտրոնը կարևորում է նման ծրագրերը, որոնք նպաստում են երեխաների առողջության պահպանմանն ու որակյալ բժշկական ծառայությունների բարձրացմանը մարզերում։