Սրտաբանի խորհրդատվությունը կարող է էապես կրճատել սրտանոթային հիվանդությունների ու դրանց բարդությունների ռիսկը, որն էլ իր հերթին կկանխարգելի այս հիվանդությունների վաղ առաջացումը, ինչպես նաև բարերար ազդեցություն կունենա Ձեր ընդհանուր առողջական վիճակի վրա։
Թվարկենք այն ախտանիշները, որոնք սրտաբանին դիմելու ցուցում են, եթե անգամ նախկինում գանգատներ չեք ունեցել:
Սուր ցավ սրտի շրջանում, որը ճառագայթվում է դեպի ձախ ձեռքը և թիակը
Հետկրծոսկրային շրջանում և սրտում ցավեր հանգիստ վիճակում և ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ
Հանգիստ պայմաններում զարկերակային ճնշումը 140/90 մմ ս.ս. գերազանցող ցուցանիշը
Շնչարգելություն և հազ հորիզոնական դիրքում
Սրտի անկանոն զարկեր
Ոտքերի այտուց
Մեր կենտրոնում կատարվում են հետևյալ սրտաբանական հետազոտությունները.