Էնդոկրինոլոգիա
.
<<Գավառի ԲԿ>> ՓԲԸ Էնդոկրինոլոգ՝ Սյուզաննա Գալստյան
Էնդոկրինոլոգը զբաղվում է էնդոկրին համակարգի պաթոլոգիայի հայտնաբերմամբ և բուժմամբ ինչպես նաև հիվանդությունների պրոֆիլակտիկ կանխարգելման հարցերով: Կարգավորում է ներզատիչ գեղձերի` մասնավորապես վահանաձև, հարվահանաձև գեղձերի, ենթաստամոքսային գեղձի, մակերիկամների, ձվարանների և հիպոֆիզի ֆունկցիոնալ խանգարումները:
Ախտորոշումը իր մեջ պարունակում է լաբորատոր հորմոնալ հետազոտություն էնդոկրին համակարգի օրգանների գործիքային հետազոտություն և արդյունավետ բուժման նշանակում:
Էնդոկրինոլոգին դիմում են, եթե առկա են՝
.ընդհանուր թուլություն, հոգնածություն, քնկոտություն, հիշողության վատացում, վերջույթների թմրածություն, դեպրեսիվ վիճակ
.մազաթափություն
.քաշի կտրուկ փոփոխություններ
.անբավարար աճ կամ գերաճ
.պարանոցի ձևի փոփոխություն, կոկորդում սեղման զգացողություն, գրգռվածություն, նյարդայնություն, հուզմունք
ցավ ոսկրերում, հոդերում, մկաններում, ողնաշարում, մկանային թուլություն, հաճախակի ոսկրային կոտրվածքներ աննշան ֆիզիկական բեռնվածության դեպքում, կծկումներ վերջույթներում
.երկարատև և ծանր ընթացք ունեցող միզաքարային հիվանդություն
.դեղորայքային բուժման դեպքում զարկերակային ճնշման դժվար կանոնավորում
.ծանր ընթացող նախադաշտանային և կլիմատերիկ շրջան.