s1.jpg
s7.jpg
s8.jpg
s12.jpg
s11.jpg
s6.jpg
s5.jpg
s4.jpg
s10.jpg
s2.jpg
s9.jpg
s3.jpg
Ադմինիստրացիա
Տնօրեն
Հաշվապահություն
Տեղեկատվություն մասնագետների համար
Տեղեկատվություն պացիենտների համար
Կարծիքներ և առաջարկներ
Բաժանմունքներ
Ընդունարան
Ընդհանուր վիրաբուժություն
Անոթային վիրաբուժություն
Քիթ- կոկորդ ականջաբան (ԼՕՌ)
ՈՒրոլոգիա
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հետվնասվածքային բարդություններ
Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում
Մանկաբարձագինեկոլոգիա
Նեոնատոլոգիա
Թերապիա
Ընդհանուր թերապևտիկ
Սրտաբանություն
Նյարդաբանություն
Ռևմատոլոգիա
Էնդոնոկրինոլոգիա
Ֆիզոթերապիա
Ինֆեկցիոն
Հեմոդիալիզ
Ընդհանուր մանկաբուժական
Լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ
Լաբորատորիա
Ռենտգեն կաբինետ
Էնդոսկոպիայի կաբինետ
Էլեկտրասրտագրություն
Կարդիոսոնոգրաֆիա
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի կաբենետ
Սոնոգրաֆիա
Ախտաբանական անատոմիա
Դիահերձարան
Գաստրոէնտերոլոգիա
Շտապ օգնության կայան
Կանանց կոնսուլտացիա
Դեղատուն

Օգտակար խորհուրդներ

Քչերը գիտեն իրենց օրգանիզմին անհրաժեշտ խոլեստերինի ճշգրիտ քանակը, իսկ մեծամասնությունը սխալ պատկերացում ունի խոլեստերինի մասին

 

Քչերը գիտեն իրենց օրգանիզմին անհրաժեշտ խոլեստերինի ճշգրիտ քանակը, իսկ մեծամասնությունը սխալ պատկերացում ունի խոլեստերինի մասին: Քննարկենք դրանցից մի քանիսը.
 
Խոլեստերինը չարիք է
 
Խոլեստերիննն իրականում արտադրվում է օրգանիզմի կողմից և անհրաժեշտ է առողջ օրգանիզմին: Դրանից  են սինթեցվում այնպիսի կարևոր հորմոններ ինչպիսիքն են էստրոգենն ու տեստոստերոնը, ինչպես նաև  վիտամին D-ն ինչպես նաև այն ապահովում է բջիջների առողջությունը:
 
Խոլեստերինը ստանում եք ճարպոտ սննդից
 
Ինչպես նախորդ գրառումից հասկանալի դարձավ , խոլեստերինի մեծ մասը սինթեզվում է օրգանիզմում, սակայն ճարպոտ սնունդ օգտագործելու (կամ ծխելու, չմարզվելու) դեպքում խախտում եք օրգանիզմում խոլեստերինի կրողների հավասարակշռությունը. ՑԽԼՊ, ԲԽԼՊ, եռգլիցերիդներ : Հենց սա է վտանգավոր քանի որ նպաստում է անոթներում վահանիկների գոյացմանը:
 
Խոլեստերինի բարձր մակարդակը սրտամկանի ինֆարկտի պատճառ է
 
Սա մասամբ ճշմարտություն է, բայց որոշ տեխնիկական վերապահումներով: վերադառնանք խոլեստերինի երեք կրողներին ՑԽԼՊ,ԲԽԼՊ, եռգլիցերիդներ: ԲԽԼՊ ները ընկալվում են որպես "լավ" խոլեստերին, որքան շատ , այնքան ցածր իննֆարկտի հավանականությունը: Այսպիսով ոչ այնքան կարևոր է խոլեստերինի ընդհանուր քանակի ցածր լինելը որքան ՑԽԼՊ -ների և եռգլիցերիդների մակարդակի ցածր և ԲԽԼՊ-ների բարձր լինելը:  
 
Խոլեստերինի մակարդակով կարելի է պատկերացում կազմել սրտամկանի ինֆարկտի զարգացման վտանգի մասին
 
Իրականում սրտամկանի ինֆարկտի զարգացման վտանգը պայմանովրված է ոչ միայն խոլեսթերոլով այլ մի շարք այլ գործոններով , մասնավորապես ծխում եք, թե ոչ, ակտիվ կենսակերպ վարում եք թե ոչ, արդյոք ճիշտ եք սնվում: Այսպիսով կարևոր է ձեր կենսակերպն ու առողջական վիճակը այլ ոչ պարզապես թղթին գրված ինչ որ թիվ: 
 
Կենսակերպը նշանակություն չունի եթե հակախոլեստերինային դեղեր եք ընդունում
 
Իրականում, եթե նույնիսկ ստատիններ եք ստանում (խոլեստերինի մակարդակը կարգավորող դեղեր) առողջ ապրելակերպն է մնում սրտամկանի ինֆարկտից խուսափելու բանալին: Այն ընդգրկում է ճիշտ սննդակարգ, վնասակար սովորությունների բացակայություն և մարզանք:
 
 
 
 
 

Իսկ Դուք գիտե՞ք՝ ինչ պետք է պարունակի տնային դեղատուփը

 

Դեղատուփի մեջ անհրաժեշտ է ունենալ ստերիլ փաթեթավորված բինտ կամ անձեռոցիկ, որը պիտանի է երկար պահպանման համար։ Ոչ ստերիլ փաթեթավորման բինտը նունպես անհրաժեշտություն է, քանի որ այն շատ հարմար է հարբուխի ժամանակ` որպես մեկ անգամ օգտագործվող թաշկինակ, կամ էլ որպես այունահոսություն կանգնեցնող սեղմիչ։
 
Առաջին անհրաժեշտության պարագաներից են նաև.
 
1.ստերիլ և ոչ ստերիլ բամբակը,
2.սովորական և հականեխիչ կպչուն ժապավենը,
3.կաթոցիչը,
4.քսուքների համար նախատեսված փոքրիկ թիակները,
5.սնդիկային ջերմաչափը,
6.ներշնչակը՝ քիթ-կոկորդային հիվանդությունների համար:
7.Յոդը, որը կկիրառվի մանր վնասվածքների ախտահանման և տարբեր նպատակների համար (սրսկումից առաջացած կոշտուկների, նյարդի բորբոքման և այլն)։ Մեծ տրամաչափի և խորը վերքերի դեպքում այն մշակում են յոդով` միայն եզրերից, որպեսզի չգրգռվի առանց այն էլ վնասված հյուսվածքը (այլընտրանք է Բետադինի լուծույթը, որով մշակում են նույնիսկ բաց վերքերը և սեռական օրգանները):
8.Զմրուխտ-կանաչ լուծույթը, որն օգտագործվում է վերքերի և ջրծաղիկի հետևանքով առաջացած բշտիկների մշակման համար:
9.Կալիումի մանգանաթթուն, որի նոսր լուծույթնը օգտագործվում է թունավորման կասկածի ժամանակ` ստամոքսի և աղիների լվացման նպատակով։ Իսկ խիտ լուծույթով մշակում են խիստ աղտոտված վերքերը:
10.Մանանեխի կպչանը, ջերմակը, սառույցի պարկը, հոգնայի պիտույքը, ջուր չներծծող տակաշորը, բժշկական ձեռնոցները, զարկերակային ճնշում չափելու սարքը, ֆոնենդոսկոպը, միանվագ օգտագործման ներարկիչները, պինցետը, բութ ծայրով մկրատը, ախտահանման տուփը և այլն։
 
Թվարկածը` փաթեթի նվազագույն և մշտական պարունակությունն է, որին յուրաքանչուր անհատ կավելացնի իրեն անհրաժեշտ դեղերը, մանավանդ, երբ խոսքը վերաբերում է քրոնիկ հիվանդություններով տառապող անձանց։
Արգելվում է փոքր երեխաներին բուժել մեծահասակների համար նախատեսված դեղամիջոցներով։ Մանուկներին պետք է հատկացվի առանձին դեղատուփ, որի պարունակությունը պետք է ընտրվի բժիշկի խորհրդով։
 
 
 

Խորհուրդներ,որ կօգնեն Ձեզ հրաժարվել ծխելու սովորությունից. ծանոթանանք քայլերի հաջորդականությանը

 

Ի՞նչ քայլեր է պետք ձեռնարկել ծխելը թողնելու համար
 
Առաջին քայլը ծխելը թողնելու հստակ օրվա որոշումն է, որը պետք է լինի մոտակա երկու շաբաթվա օրերից մեկը: Կարող եք նաև որևէ հատուկ օր ընտրել՝ ծննդյան օր, տոն, սա կարող  է օգնել:
Ոմանք անցնում են ծխախոտի այլ՝ նիկոտինի ցածր պարունակությամբ տեսակների, սակայն նիկոտինի քանակի նվազումը ստիպում է ծխողին ավելի հաճախ ու խորը ներքաշել օդը: Այդ պատճառով էլ նիկոտինի ու խեժի ցածր պարունակությամբ ծխախոտին անցնելն առավելություններ չունի և խորհուրդ չի տրվում:
 
Ծխելը թողնելու նախնական պատրաստություններ
 
Դա մեծ քայլ է, ոը ներառում է տեղեկատվության փոխանցման և հավաքման հետ կապված փոքր քայլեր:
 
  • Տեղեկացրեք ընտանիքին, ընկերներին ու կոլեգաներին, որ պատրաստվում եք թողնել ծխելը,  
  • խուսափեք տանը, մեքենայի մեջ և այլ վայրերում (որտեղ շատ ժամանակ եք անցկացնում) ծխելուց, 

 

  • պատրաստ եղեք, որ կառաջանան նիկոտինային աբստինենցիայի ախտանիշներ, պատրաստ եղեք դիմադրելու նորից ծխելու ցանկությանը,
  • մի վախեցեք ժամանակավոր անհաջողություններից. եթե առաջ փորձել եք թողնել ծխելը, դա զգալի կօգնի այս նոր փորձի ժամանակ. դուք  արդեն գիտեք՝ ինչի հետ եք գործ ունենալու և կարող եք գիտակցաբար պատրաստվել,  
  • հիշե՛ք որ նիկոտինային աբստինենցիայի ախտանիշներն աստիճանաբար կնվազեն և կվերանան մի քանի շաբաթվա ընթացքում,
  • պատրաստ եղեք դիմակայելու իրավիճակներին, երբ ծխելու անդիմադրելի ցանկություն կառաջանա. տանը կամ աշխատանքի վայրում լարված իրավիճակների դեպքում, ալկոհոլային խմիչքներ ընդունելիս...  
  • խոսեք բժշկի հետ՝ ծխելը թողնելու հնարավոր ձևերի մասին:

 

Կենսակերպի փոփոխությունը և նիկոտինային աբստինենցիայի ախտանիշների արտահայտվածությունը նվազեցնող դեղերի ընդունումը ծխելը թողնելու երկու հիմնական մեթոդներն են:
Ծխելը կարելի է թողել ինքնուրույն, կարելի է համախոհներ կամ մասնագետներ գտնել:
 
Հաջորդ քայլը 
 
Պարզեք, թե ո՞ր իրավիճակներն ու իրադարձություններն են ստիպում Ձեզ ծխել և մշակեք այդ իրավիճակի պատասխանելու այլընտրանքային միջոցներ
 
  • Փոխեք Ձեր կենսակերպն այնպես, որ թուլացնեք լարվածությունն ու բարելավեք կյանքի որակը:   
  • Նվազեցրեք ծխողների հետ շփվելու ժամանակահատվածը,
  • Զգույշ եղեք սպիրտային ըմպելիքներ ընդունելիս, քանի որ նրանք թուլացնում են ինքնակառավարումը:    
  • Հնարավորինս շատ ինֆորմացիա գտեք որը կօգնի թողնել ծխելը ու պայքարել նորից սկսելու գայթակղության դեմ:      
  • Մի հրաժարվեք օգնությունից, եթե հնարավոր է՝ փնտրեք այն ամենուր որտեղ հնարավոր, կարևոր է ունենալ մեկին ում հետ կարող եք քննարկել ցանկացած խնդիր որը կառաջա ծխելը թողնելու ընթացքում. դեպրեսիա, քաշի ավելացում,աբստյնենցիայի ախտանիշների պահպանում, հարազատների ու ընտանիքի ոչ բավարար օժանդակություն: 
  • Իմացեք կան արդյոք ծխելը թողնողների խմբային պարապմունքներ ձեր շրջապատում: Այդպիսի խմբերի հանդիպումների մասնակցելը կօգնի թեթևացնել առաջին շաբաթների ու ամիսների դժվարությունները:
  • Այս ճանապարհի մեծ մասը միևնույնն է, ստիպված եք լինելու միայնակ անցնել, սակայն այն տանում է դեպի առողջ և երկար կյանք:   

 

 

Պետք չէ վախենալ բակտերիաներից

Հավանաբար, շատերը գիտեն, սակայն ոմանց համար նորություն է, որ մարդն ամբողջությամբ պատված է բակտերիաներով: Այլ կերպ չէր կարող լիներ, քանի որ նրանք մեր շրջապատում ամենուր են: Կան բակտերիաների տեսակներ, որոնք անբաժան են օրգանիզմից և նույնիսկ օգտակար են:
 
Բժիշկներն անընդհատ հիշեցում են, թե ինչ կարևոր է աղիքային ֆլորայի բալանսը պահպանելը: Հավասարակշռության կորստի պատճառով զարգանում են լուրջ հիվանդություններ: Սակայն շատերը մոռանում են, որ բակտերիաները չեն գրոհի եթե նախօրոք չսեղմեք ‘’մեկնարկի կոճակը'': Աղիքային ցուպիկը աննկատ կմնա ներսում, եթե օրինակ դրան ''չկերակրեք'' փչացած մսով: Պարզապես հարկավոր է իմանալ՝ ինչպես վարվել, ու հետևել կոնկրետ կանոնների:
 
Հիվանդանում ենք բակտերիաների հետ ոչ բավարար կոնտակտի պատճառով
 
Նախկինում մարդիկ այդքան հաճախ չէին ունենում ալերգիկ ռեակցիենր: Այսօր այս խնդիրը չափազանց հաճախ է հանդիպում: Ալերգիա հանդիպում է գրեթե ամեն ինչի հանդեպ` որոշ սննդատեսակներ, բույսեր, կենցաղային քիմիա և այլն: Որպես հնարավոր պատճառ որոշ բժիշկներ նշում են կեսարյան հատումով ծննդաբերությունններ: Այս դեպքում երեխան չի անցնում ծննդաբերական ուղիներով, հետևաբար չի շփվում բակտերիաների հետ, որոնք օգնում են կարգավորել երեխայի իմուն համակարգի աշխատանքը:
 
Շատ կարևոր են համարվում նաև բիֆիդոբակտերիաները, որոնք երեխան ստանում է կրծքի կաթի հետ միասին: Նրանք պաշտպանում են օրգանիզմն ինֆեկցիաներից և  բորբոքումներից: Ավեի լավ է բնական պրոբիոտիկները ստանալ հենց մայրական կաթի միջոցով , այլ ոչ կաթնաթթվային սննդամթերքի:
Եվ վերջապես, հարկավոր է հիշել, որ բնությունը բակտերիաներին դեմ չէ, այն ոչ մի օրգանիզմ հենց այնպես չի ստեղծում:
 
 

Բուրավետ մոմերը վտանգավոր են առողջության համար

Շատերը պարզապես չեն կարողանում անտարբեր անցնել վառվռուն և հրաշալի բուրող մոմերի կողքով: Նրանք շատ գեղեցիկ են, բարձրացնում են տրամադրությունը, հարմար են որպես նվեր, տանը հարմարավետ մթնոլորտ են ստեղծում: Սակայն, արդյո՞ք դրանք անվնաս են: Այո, բույրերից շատերը բնօրինակներից չեն տարբերվում,  բայց մի՞թե կարծում եք, որ բոլոր բաղադրամասերը բնական են: Բնականաբար ոչ, և հարկավոր է հասկանալ՝  ինչպես են նրանք ազդում ինքնազգացողության վրա:
 
Ամերիկացի էկոլոգները բուրավետ մոմերի մասին
 
Օրեգոն նահանգի էկոլոգները բախվեցին շատ հետաքրքիր պատմության հետ: Պորտլանդի բնակիչներից մեկը, ով այնքան շատ էր սիրում հոտավետ մոմեր, որ տան բոլոր սենյակները դրանցով էր պատել և պարբերաբար վառում էր, հիվանդացավ բրոնխիալ ասթմայով և քիմիական միացությունների հանդեպ գերզգայունություն ձեռք բերեց: Այժմ նա պետք է խուսափի ոչ միայն մոմերից, այլ նաև կոսմետիկայի ագրեսիվ բաղադրամասերից:
 
Ո՞րն է վտանգը
 
Արդեն հասկանալի է , որ պատճառը հոտավետ հավելանյութերն են, որոնք կազմված են բազմաթիվ քիմիական կոմպոնենտներից: Երբեմն դա դիէթիլֆտալատն է, որը օրթոֆտալաթթվի բարդ եթեր է, որը հոտը կայուն է դարձնում: Այն կարող է վերարտադրողական համակարգի հետ կապված խնդիրներ առաջացնել:
 
Ապագա մայրերին առհասարակ արգելվում է դրա գոլորշիները շնչելը. սա վտանգավոր է երեխայի համար:
Պարաֆինային մոմերը նույնպես անվտանգ չեն, քանի որ այրման պրոցեսում տոլուոլ կամ բենզոլ են արտազատում: Այս նյութերը վտանգավոր են թոքերի համար, կարող են ասթմա հրահրել: Կարևոր է նաև ուշադրություն դարձնել պատրույգին, մասնավորապես չգնել սնդիկի պարունակությամբ պատրույգ ունեցող մոմեր:
 
Ո՞ր մոմերն են անվտանգ
 
Սոյաից կամ մեղրամոմից պատրաստված արոմատիկ մոմերը: Նրանք անվտանգ են, բույրերը ստացվում են բնական կամ սինթետիկ եթերայուղերով: Իհարկե այս մոմերը ավելի թանկարժեք են: 
Եթե որոշել եք պարաֆինային մոմ օգտագործել, հետևեք հետևյալ կանոններին: Լավ օդափոխեք սենյակը, միանգամից տասնյակ մոմեր մի վառեք: Մոմը 30-60 րոպեից ավել միացրած մի թողեք: Եվ իհարկե հոտավետ մոմերը շաբաթը մեկ անգամից հաճախ մի օգտագործեք:
 

 

 
 
 

Վերջին նորություններ

08/05/2013, 08:17
news1ԱՄՆ...
08/05/2013, 08:17
news2Lorem Ipsum is simply dummy text of the printing and...
08/05/2013, 08:17
news3Lorem Ipsum is simply dummy text of the printing and...

Կապ մեզ հետ

Հասցե: 

Հայաստան, Գեղարքունիքի մարզ,  քաղաք  Գավառ, Ազատության 21

Հեռ.:

 (374-264)233-53

 (374-264)281-36

Email:

 gavaribk@mail.ru

Website:

 www.gavarmc.com