s1.jpg
s6.jpg
s10.jpg
s4.jpg
s3.jpg
s12.jpg
s5.jpg
s9.jpg
s11.jpg
s7.jpg
s2.jpg
s8.jpg
Ադմինիստրացիա
Տնօրեն
Հաշվապահություն
Տեղեկատվություն մասնագետների համար
Տեղեկատվություն պացիենտների համար
Կարծիքներ և առաջարկներ
Բաժանմունքներ
Ընդունարան
Ընդհանուր վիրաբուժություն
Անոթային վիրաբուժություն
Քիթ- կոկորդ ականջաբան (ԼՕՌ)
ՈՒրոլոգիա
Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Հետվնասվածքային բարդություններ
Անեսթեզիոլոգիա և վերակենդանացում
Մանկաբարձագինեկոլոգիա
Նեոնատոլոգիա
Թերապիա
Ընդհանուր թերապևտիկ
Սրտաբանություն
Նյարդաբանություն
Ռևմատոլոգիա
Էնդոնոկրինոլոգիա
Ֆիզոթերապիա
Ինֆեկցիոն
Հեմոդիալիզ
Ընդհանուր մանկաբուժական
Լաբորատոր ախտորոշիչ ծառայություններ
Լաբորատորիա
Ռենտգեն կաբինետ
Էնդոսկոպիայի կաբինետ
Էլեկտրասրտագրություն
Կարդիոսոնոգրաֆիա
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի կաբենետ
Սոնոգրաֆիա
Ախտաբանական անատոմիա
Դիահերձարան
Գաստրոէնտերոլոգիա
Շտապ օգնության կայան
Կանանց կոնսուլտացիա
Դեղատուն

Էնդոսկոպիայի կաբինետ

.<<Գավառի ԲԿ>> ՓԲԸ

բժիշկ-էնդոսկոպիստ
Գոռ Ավետիսյան
այցի օրը՝ չորեքշաբթի , շաբաթ
Ի՞նչ է ռեկտոռոմանոսկոպիան
Այն հաստ աղու և ուղիղ աղու հետազոտման մեթոդ է ։
Համարվում է հաստ աղու բարորակ և չարորակ նորագոյացությունների, Կրոնի հիվանդության, խոցային կոլիտի և այլ հիվանդությունների ախտորոշման տեղեկատվական մեթոդ: Թույլ է տալիս խոշորացված վիճակում զննել աղու լորձաթաղանթը ներսից, գնահատել պատերի տոնուսը, կծկողական ֆունկցիան, տեսնել անոթային ցանցը, ծալքերի վիճակը, անհրաժեշտության դեպքում՝ ախտահարված կամ կասկածելի հատվածից վերցնել բիոպտատ (փորձանմուշ)՝ ախտորոշման վերջնական հաստատման համար։
Ռեկտոռոմանոսկոպիան ցուցված է.
1. Հաստ աղիքի հիվանդության կասկածի դեպքում, հատկապես 40 և ավելի տարիք ունեցող անձանց, ովքեր ունեն դեֆեկացիայի խանգարումներ (քրոնիկական փորկապություն, փորլուծություն, աղիների ոչ լրիվ դատարման զգացողություն, կեղծ նիքեր), որովայնի փքվածություն, ցավ, անբացատրելի քաշի կորուստ, թուլություն, ախորժակի բացակայություն, սակավարյունություն,
2. Այլ հետազոտությունների արդյունքում (սոնոգրաֆիա, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիա) հաստ աղու ախտահարմանը բնորոշ արդյունքներ ստանալու դեպքում,
3. Աղեստամոքսային տրակտի տարբեր հատվածների ախտորոշված պոլիպների դեպքում` ախտահարման ուռուցքային բնույթը ժխտելու նպատակով,
4. Որպես պլանային հետազոտություն ուռուցքի առաջացման ռիսկի խմբի մեջ մտնող անձանց (հաստ աղու ուռուցքի կապակցությամբ իրականացված վիրահատություն, պոլիպահատում, խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն), ինչպես նաև նրանց հետ արյունակցական կապ ունեցող հարազատներին:
Ռեկտոռոմանոսկոպիան իրականացվում է ո՛չ միայն ախտորոշիչ, այլև բուժական նպատակներով` արյունահոսությունների դադարեցում, բարորակ ուռուցքների, օտար մարմինների հեռացում :
⏱⚡️ պրոցեսը տևում է մոտ 10-15 րոպե ընդհանուր անզգայացմամբ
✅ ⚡️հարկ եղած դեպքում վերցվում է բիոպսիա
????ԻՆՉՊԵ՞Ս ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ՌԵԿՏՈՌՈՄԱՆՈՍԿՈՊԻԱԻ
✅Հաստ աղիքի լավ նախապատրաստումը թույլ է տալիս իրականացնել վերջինիս ամբողջական և մանրակրկիտ հետազոտություն, և ստեղծում է հնարավորություն բացահայտել աղիքի անգամ ամենանուրբ փոփոխությունները:
Որպեսզի հաստ աղիքի նախապատրաստումը ճիշտ լինի և բարդություններ չառաջանան, անհրաժեշտ է հետևել հետևյալ պարզ խորհուրդներին ????.
1️⃣ Նախապատրաստման 1-ին օր՝ առանց շլակերի սննդակարգ
2️⃣ Նախապատրաստման 2-րդ օր՝ առանց շլակերի սննդակարգ
3️⃣ Նախապատրաստման 3-րդ օր՝ հեղուկներ (արգանակ, կանաչ թեյ,
չգազավորված ջուր) + բժշկի կողմից նշանակված դեղորայք, չօգտագործել պինդ սնունդ
4️⃣ Նախապատրաստման 4-րդ օր՝ միայն բժշկի կողմից նշանակված դեղորայք և չգազավորված ջուր, (չի կարելի օգտագործել սնունդ և ջուր՝ բացառությամբ պրեպարատից):
1-ին և 2-րդ օրերին ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է օգտագործել.
✅ալյուրից պատրաստված սնունդ (սպիտակ հաց՝ պատրաստված բարձակարգ ալյուրից, բիսկվիթ, վարսակի շիլա, սպիտակ բրինձ)
✅միս և ապուրներ (ոչ ճարպոտ)
✅ձուկ (ոչ ճարպոտ տեսակներ)
✅կաթնամթերք (ցածր յուղայնության կաթնաշոռ, պանիր,առանց հավելումների բնական յոգուրտ, ոչ յուղոտ կաթ` 2 բաժակից ոչ ավել)
✅մրգեր, բանջարեղեն (կարտոֆիլ, դեղձ, դդում, մուսս)
✅ըմպելիքներ (թեյ, ոչ թունդ սուրճ, հյութ):
✅Քաղցրեղեն (մեղր, օշարակ)
ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ.
❎բոլոր հացահատիկ պարունակող մթերքները
❎հատապտուղներ, չորացված մրգեր և բանջարեղեն (չամիչ, կանաչեղենի բոլոր տեսակները),
❎կաղամբ պարունակող ուտեստներ
❎կաթնային ապուրներ, կրեմ-ապուրներ
❎բադի կամ սագի միս
❎երշիկ, նրբերշիկ
❎պահածոներ
❎մարինացված սունկ
❎կաթնամթերք (բարձր յուղայնության կաթնաշոռ, յոգուրտ, որը պարունակում է մրգեր, թթվասեր, պաղպաղակ, պուդինգ)
❎կծու համեմունքներ
❎ալկոհոլային և գազավորված խմիչքներ
❎հատիկավորներ, ոլոռ, ոսպ
❎սև հաց:
ռեկտոռոմանոսկոպիայից հետո բժիշկը ձեզ հակիրճ կներկայացնի հետազոտության արդյունքները, իսկ ամբողջական պատասխանը ձեզ կտրամադրվի անմիջապես տեղում։
Ռեկտոռոմանոսկոպիայից հետո
Ռեկտոռոմանոսկոպիայից հետո սովորաբար սնունդ և ջուր ընդունելը թույլատրվում է, սակայն խորհուրդ չի տրվում, որ դուք ավտոմեքենա վարեք, ալկոհոլ օգտագործեք կամ տուն վերադառնաք առանց ուղեկցողի։
Սովորաբար մեկ-երկու օրվա ընթացքում ռեկտոռոմանոսկոպիայի «մնացորդային» գանգատները վերանում են։
⁉Հերթագրման և հավելյալ մանրամասների համար զանգահարել ????093-888-218

Վերջին նորություններ

08/05/2013, 08:17
news1ԱՄՆ...
08/05/2013, 08:17
news2Lorem Ipsum is simply dummy text of the printing and...
08/05/2013, 08:17
news3Lorem Ipsum is simply dummy text of the printing and...

Կապ մեզ հետ

Հասցե: 

Հայաստան, Գեղարքունիքի մարզ,  քաղաք  Գավառ, Ազատության 21

Հեռ.:

 (374-264)233-53

 (374-264)281-36

Email:

 gavaribk@mail.ru

Website:

 www.gavarmc.com