Ռևմատոլոգիա
<< Գավառի ԲԿ >> ՓԲԸ
Բժիշկ - ռևմատոլոգ

Աննա Սարգսյան
այցի օրը ՝շաբաթ
Ռևմատոլոգը զբաղվում է հոդերի, ջլերի բորբոքային և այլ հիվանդությունների, աուտոիմուն հիվանդությունների, վասկուլիտների ախտորոշման և բուժման հարցերով:
Ռևմատոլոգիական հիվանդների վաղ ախտորոշումը և բուժումը թույլ է տալիս պահպանել հոդերի ու ներքին օրգանների ֆունկցիան, զգալի պակասեցնել հիվանդության նշանները, դանդաղեցնել ընթացքը և հաշմանդամություն առաջացնող փոփոխությունները հոդերում և հարհոդային հյուսվածքներում։ Անհրաժեշտ է ժամանակին դիմել մասնագետին: Ճիշտ և ժամանակին բուժումը թույլ է տալիս բարելավել պացիենտի կյանքի որակը:
Ռևմատոլոգին անհրաժեշտ է դիմել, եթե առկա են՝
ցավեր մկաններում և հոդերում
հոդերում շարժման սահմանափակում առավոտյան ժամերին
մեջքում “փայտացման” զգացողություն, հատկապես գոտկա-սրբանային հատվածում տղամարդկանց մոտ
ձևախախտ և այտուցվածություն հոդի շրջանում
ցանավորում կամ հանգուցավոր գոյացություն մաշկի վրա վարդագույնից մինչև կարմրակապտավուն գույնի
մաշկի պնդացման հատվածներ՝ զգայնության խանգարումով, արտաքին տեսքի փոփոխությունով
,

.
———————————————————————————————————————————————————

Ռևմատոլոգ՝
Նելլի Արթուրի Հայրապետյան
այցի օրը «Գավառի ԲԿ» ՓԲԸ
երկուշաբթի,ուրբաթ
Ռևմատոլոգիական հիվանդություները բավականին տարածված են, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է իմանալ մի քանի ազդանշանի մասին:

Նկատել էք հոդի շրջանում այտուց, մաշկի գույնի փոփոխություն( կարմրել է

), ցավ ակտիվ և պասիվ ժամանակ

Հոդերի շարժումների սահմանափակում

Որքան էլ զարմանալի է.

պարբերաբար կրկնվող ցավ որովայնի շրջանում

անհասկանալի պատճառփով ջերմության առկայություն

մեջքի ցավ

մարմնի ցանավորում

տեսողության վատացում

լորձաթաղանթների չորություն(աչքերի, բերանի)

բերանի խոռոչում, սեռական օրգաններին ցավոտ վերքերի առկայություն

ձեռքերի և ոտքերի պնդացում, մաշկի գույնի փոփոխություն։