Գարիկ Մարատի Սողոմոնյանըծնվել է 1979թ.-ին նոյեմբերի 6-ին, Գեղարքունիքի մարզ ք. Գավառ Հացառատ թաղամասում: 1986-1996 թթ սովորել է թիվ 2-րդ միջնակարգ դպրոցում:1997թ ընդունվել և մինչև 1998թ սովորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պետական Համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետում, 2-րդ կուրսից տեղափոխվել և ուսումնառությունը շարունակել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ռազմաբժշկական ֆակուլտետում (1999-2006թթ): 2006-2007թթ ընդունվել և սովորել է Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի ինտերնատուրան <<Ընդհանուր պրակտիկայի բժիշկ >> մասնագիտությամբ: 2011-2014թթ ընդունվել և սովորել է Մպիթար Հերացու անվան ԵՊԲՀ-ի կլինիկական օրդիանատուրան <<Ընդհանուր վիրաբուժություն >> մասնագիտությամբ: 2007-2011թթ ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում, որպես զորամասի բժիշկ, այնուհետև բժշկական կետի և բժշկական ծառայության պետ: 2014-2018թթ ծառայել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքում, որպես օրդինատոր-վիրաբույժ- վնասվածքաբան: 2018թ-ից ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ Հանրապետական Զինկոմիսարիատի բժշկական ապահովման բաժանմունքում, որպես բժիշկ-վիրաբույժ, իսկ 2020թ.-ից ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում, որպես բժիշկ- վիրաբույժ: 2017-2019թթ. ՀՀ կառավարության որոշումներով ընդգրկվել է Կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում, որպես վիրաբույժ - փորձագետ: Բազմիցս մասնակցել է հանրապետական և միջազգային վիրաբուժական կոնֆերանսների: Վիրաբույժների հայկական ասոցացիայի անդամ է: Մասնագիտական ծառայության ընթացքում բազմիցս պարգևատրվել է պատվոգրերով, շնորհակալագրերով և միջգերատեսչական մեդալներով: 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմի ընթացքում պաշտպանության բանակին ցուցաբերված դեղորայքային և նյութական աջակցության համար Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ հարությունյանի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով: Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալի զորամասի հրամանատար փոխգնդապետ Հ. Գրիգորյանի շնորհակալագրով պարգևատրվել է Արցախյան 44 օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերված հայրենասիրության, մտահոգության, ուրույն ավանդի և Հայրենիքին մատուցած ծառայության համար: Արցախի ազատամարտիկների Միության նախագահ` Ս. Կարապետյանի կողմից պարգևատրվել է Արցախյան 44 օրյա պատերազմում զինվորների կյանքերի փրկության անձնուրաց պայքարի և բարձր մասնագիտական հմտություններ ցուցաբերելու համար: Արցախի Հանրապետությունում 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում առողջապահության ոլորտում ունեցած ներդրումների, համակարգի բժիշկներին աջակցելու և վիրավորներին մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու համար Պարգևատրվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Միքայել Հայրիկյանի պատվոգրով: 03.05.2021թ. ՀՀ Գեղարքունիքի մարզպետի որոշմամբ նշանակվել է <<Գավառի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում: Ունի բուժծառայության կապիտանի կոչում: Ամուսնացած է ունի երկու որդի: |
| Հասցե: |
Հայաստան, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Ազատության 21 |
| Հեռ.: |
(374-264)233-53 (374-264)281-36 |
| Email: |
gavaribk@mail.ru |
| Website: |
www.gavarmc.com |